Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ադրբեջանի ընդդիմությունը բողոքի ցույցի է պատրաստվում

Ադրբեջանի ընդդիմությունը բողոքի ցույցի է պատրաստվում
31.03.2017 | 13:23

Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է ապրիլի 9-ին հանրահավաք անցկացնել՝ «Ոչ կաշառակերությանը» , «Ոչ ընտանեկան իշխանությանը», «Ոչ թալանին» կարգախոսներով՝ հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը: Ցույցը հաջորդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակելուն:

Ադրբեջանական լրատվամիջոցները չեն բացառում, որ մյուս փոխնախագահի պաշտոնում նշանակվի նույնպես իշխող ընտանիքի ազգականներից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովը, որ պաշտոնավարման 20 տարիներին աչքի է ընկել սկանդալային հրամանագրերի ու արգելքների շարանով:

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ